«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Էրդողան. Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցության մեծացման համար»

Էրդողան. Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցության մեծացման համար»
26.01.2021 | 13:01

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ԱԳ և ՊՆ նախարարները, քննարկել է արտաքին քաղաքականությունը:

Ըստ թուրքական աղբյուրների, հանդիպումը կայացել է «արտաքին քաղաքականության գնահատման համար», որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները՝ Սիրիայում, Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Էրդողանը ասել է. «Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցությունը մեծացնելու, իր շահերը պաշտպանելու և արտաքին քաղաքականության մեջ իր հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում ՝ դիվանագիտության և երկխոսության միջոցով»:

Դիտվել է՝ 3214

Մեկնաբանություններ